2018 թվականին մասնավոր ավիացիան Ռուսաստանում, կա՞ն արդյոք փոփոխություններ դեպի լավը:

Поиск и аренда частных самолетов

Ռուսաստանում գործարար ավիացիայի շուկան դժվար ժամանակներ է ապրում: Կլինի՞ արդյոք մասնավոր թռիչքների պահանջարկի վերածնունդ և ինչպե՞ս են անհատական չվերթների հետ կապված գործերը Եվրոպայում. պատմում է բիզնես-ավիացիայի առաջատար ֆրանսիական AVIAV TM (Cofrance SARL) ընկերության տնօրեն Վիտալի Արխանգելսկին:

itogi 1 - 2018 թվականին մասնավոր ավիացիան Ռուսաստանում, կա՞ն արդյոք փոփոխություններ դեպի լավը:

-Վիտալի Դմիտրևիչ, ինչպիսի՞ն էր 2018 թվականը AVIAV TM (Cofrance SARL) ընկերության համար: Ինչ-որ բան փոխվե՞լ է գործարար ավիացիայի աշխարհում: Դեկտեմբերը ժամանակն է տարվա արդյունքներն ամփոփելու համար…

– Տարին լարված էր, մի քանի անակնկալներով, որոշակի ձեռքբերումներով: Եթե խոսենք AVIAV TM (Cofrance SARL)-ի աշխատանքի մասին, ապա ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ծրագրվել էր:

– Ճի՞շտ է արդյոք, որ այս տարի Ռուսաստանում մասնավոր թռիչքների պահանջարկը կտրուկ նվազել է:

– Կտրու՞կ, իհարկե՝ ոչ: Եթե խոսենք մասնավորապես Ռուսաստանի մասին, ապա այն ստաբիլ կերպով նվազում է: Բայց, օրինակ, ԱՄՆ-ում պահանջարկը աճում է: Եվրոպայում այն շարունակում է մնալ նույն մակարդակի վրա: ԱՊՀ երկրներում՝ տարբեր է: Մենք հույս էինք կապում Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, մի քանի այլ երկրների հետ: Ուզբեկստանում և Ադրբեջանում հետաքրքությունը գործարար ավիացիայի հանդեպ ավելանում է: Մենք շատ հաճախորդներ ունենք Ռուսաստանից, սակայն AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը գործում է ամբողջ աշխարհում:

– Արդյոք Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը չի՞ ազդել բիզնես ավիացիայի շուկայի վրա:

– Իհարկե ազդել է: Հենց այդ մասին էի ուզում խոսել: Առաջնության անցկացման ընթացքում Ռուսաստանում մասնավոր թռիչքների թիվը զգալիորեն աճեց: Մենք նույնպես ունեցել ենք պատվերներ մի շարք երկրներից: Նման իրադարձությունը չէր կարող հետաքրքրություն և մեծ հանրային արձագանք չառաջացնել: Չնայած այն հանգամանքին, որ ավիաընկերությունները ավելացրել են սովորական չարտերային թռիչքների քանակը, գտնվեցին բիզնես-ջեթով առաջնությանը մեկնելու մեծ թվով ցանկացողներ:

– Իսկ բացի առաջնությունից, կարելի՞ է արդյոք ասել, որ Ռուսաստանում գործարար ավիացիայի շուկան ճգնաժամի մեջ է հիմա:

– Մենք լավատեսորեն ենք նայում իրավիճակին: Իհարկե, երկրում ստատիկ քաղաքական և տնտեսական իրավիճակը գործարար ավիացիայի շուկայի վրա ոչ լավ ձևով է ազդում: Բայց ես ուզում եմ նշել, որ այս տարի ավելի հաջող էր անցած մի քանի տարիների հետ համեմատությամբ և ոչ միայն Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով: Օրինակ, սեպտեմբերին Վլադիվոստոկում անցկացվեց Տնտեսական ֆորում, որտեղ շատ մասնակիցներ մեկնեցին անհատական թռիչքներով: Ռուսաստանում և արտասահմանում այլ կարևոր իրադարձություններ նույնպես եղան, որոնց ցանկացան մասնակցել, օրինակ, խոշոր ձեռնարկատերեր կամ մեր այլ մյուս VIP հաճախորդները: Որպես կանոն, գործարար ավիացիայի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է նման նշանակալի միջոցառումների ժամանակ: Հույս կա, որ այս տարին կդառնա շրջադարձային և հաջորդ տարիներին այս ոլորտում կնկատվի փոքր աճ:

itogi 2 - 2018 թվականին մասնավոր ավիացիան Ռուսաստանում, կա՞ն արդյոք փոփոխություններ դեպի լավը:

– Ինչի՞ հետ են կապված նման լավատեսական սպասումները:

– Ընդհանուր տենդենցի: Ինչպես արդեն ասացի, այս տարի երկար լճացումից հետո, մասնավոր թռիչքների պատվերների փոքր աճ է նկատվել, և դա առանց հաշվի առնելու Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Նկատվում է առաջնահերթությունների փոփոխություն. եթե նախկինում ռուսն հաճախորդները հիմնականում արտասահման էին թռչում, ապա հիմա փակ չարտերային թռիչքների մեծամասնությունը բաժին է հասնում ներքին թռիչքներին, հատկապես այնտեղ, որտեղ ավիաընկերությունները ուղիղ երթուղիներ չեն առաջարկում:

Հնարավոր է, տնտեսության ստագնացիայի պատկերը նույնպես վերջապես կփոխվի դեպի ավելի լավը, ամեն դեպքում շատ ցանկալի է, որ այդպես լինի: AVIAV TM (Cofrance SARL) ընկերության գոյության ամբողջ ընթացքում, իսկ դա արդեն տասը տարի է կազմում, մենք շատ ենք աշխատել ռուս հաճախորդների հետ: Վերջին մի քանի տարիները, հաշվի չառնելով ներկայիսը, ինչպես ճիշտ նշեցիք, հաջողակ չէին ոչ մեր պատվիրատուների համար, ոչ՝ մեզ: Այնուամենայնիվ, իրավիճակը թեև դանդաղ, բայց բարելավվում է, անհատական թռիչքների թիվը աճում է, և կա օբյեկտիվ ենթադրություն, որ այդպես էլ կշարունակվի:

– Դուք ասացիք, որ Ռուսաստանում փոխվել է մասնավոր ավիացիայի աշխարհագրությունը: Իսկ կա՞ն արդյոք այլ փոփոխություններ ևս:

– Սա հիմնական և բավականին սկզբունքային փոփոխությունն է: Այսօր Ռուսաստանի հաճախորդների գրեթե կեսը թռչում է երկրի ներսում: Նախկինում այդպես չէր: Բացի այդ, ակտիվորեն զարգանում է դեպի Չինաստան ուղղությունը: Եթե հինգ տարի առաջ մասնավոր թռիչքների մեծ մասը բաժին էր հասնում Եվրոպային, ընդ որում խոշոր քաղաքներին, ինչպես օրինակ Լոնդոնն է և Փարիզը, ապա այսօր շատ ինքնաթիռներ թռչում են դեպի Տյանցզին, Չունցին, Գուանչժոու, Շենչժեն, Շանհայ … Կա անձնական նպատակներով թռիչքների նվազման տենդենց (հիշեցնեմ, որ մենք հիմա խոսում ենք միայն Ռուսաստանի մասին): Այսօր, ընտանեկան կամ հարսանեկան ճանապարհորդությունը հազվադեպ երևույթ է ռուսական շուկայում: Կրկին, հինգ կամ յոթ տարի առաջ, նման պատվերները ավելի շատ էին: Ներկայումս թռչում են միայն գործարար մարդիկ, տնօրեններ կամ լուրջ ընկերությունների աշխատակիցներ, հասարակական խոշոր գործիչներ: Իսկ ահա նույն Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում նման տենդենց չկա. գործարար և անձնական թռիչքների հարաբերակցությունը գրեթե չի փոխվում:

Смотрите также:  В Великобритании открыта первая цифровая диспетчерская

– Որքանով ես գիտեմ, Ձեր ընկերությունը աշխատում է նաև փոքր ավիացիայի հետ: Ինչպե՞ս են այս տարի Ձեր գործերը այս ուղղության հետ:

– Հրաշալի են, բայց ոչ Ռուսաստանում: Այստեղ հենց թեթև ավիացիան է վատ: Ներկայումս դրա զարգացման հեռանկարներ չկան, իսկ դրանում մեղավոր է ավիացիոն օրենսդրությունը: Ոչ մեծ ինքնաթիռները օգտագործում են իրենց պոտենցիալի միայն մի փոքր մասը: Եվրոպայում կամ ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է: Մարդիկ գնում են «ինքնաթիռ-կոնստրուկտորներ», ոմանք նույնիսկ իրենք են դրանք հավաքում, պահում ծածկի տակ և թռչում այնտեղ, որտեղ մտքներով կանցնի: Շատ պահանջված է «օդային տաքսի» -ն իրար մոտ տեղակայված քաղաքների միջև, տարբեր տեսակի առաքումների, աէրոէքսկուրսիաների և այլնի համար:

Ռուսաստանում գրեթե ոչինչ թվարկածից հնարավոր չէ: Թույլատրվում են որոշակի սահամանափակումներով օդային զբոսանքներ, տեղական դասընթացներ աէրոակումբներում, ընդ որում մինչև ստանում ես բոլոր թույլտվությունները, թռչելու ցանկությունը կորում է: Ուղղաթիռներով ուղևորափոխադրումներ առաջարկում են նույն ավիաընկերությունները. դրանք ստանդարտ չվերթներ են` առանց հարմարությունների և անհատական մոտեցման, միաժամանակ շատ թանկ են, քանի որ մրցակցությունը բացակայում է: Իսկ մասնավոր թռիչքի համար անհրաժեշտ են հազար տարբեր թույլտվություններ, ընդ որում հնարավոր է նաև, որ դրանք չտրվեն:

– Ինչու՞ է ամեն ինչ այդքան վատ:

– Տնտեսության լճացումն է: Հնարավոր է նաև, որ իշխանությունները վախենում են, որ եթե պարզեցնեն ընթացակարգը, ապա ով պատահի կսկսի թռչել, և հաճախակի կդառնան ավիավթարները: Սակայն ցավալին այն է, որ նման եկամտաբեր ոլորտը չի աշխատում: Մարդիկ դրա վրա կարող էին լավ գումարներ վաստակել: Եվրոպայում հենց այդպես է, իսկ Ռուսաստանում կարծես փոքր ավիացիա ընդհանրապես գոյություն չունի: Եվ ես չեմ կարծում, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի: Մենք ուրախությամբ կտրամադրեինք թեթև օդանավեր ցանկացած նպատակի համար, ինչպես անում ենք, օրինակ, Ֆրանսիայում, բայց այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է:

– Այսինքն, Եվրոպայում Դուք նման շա՞տ պատվերներ ունեք:

– Իհարկե: Թեթև ինքնաթիռները շատ պահանջված են, օրինակ, Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում: Ֆրանսիայում հաջողությամբ օգտագործվում են ուղղաթիռները՝ էքսկուրսիաների, քաղաքների միջև որպես օդային տաքսի կամ դեպի լեռնադահուկային հանգստավայրեր թռիչքների համար: Երբեմն ուղղաթիռները օգտագործվում են զբոսանավի վրա վայրէջքի համար, որտեղ համապատասխան հարթակ կա: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ Եվրոպայում թեթև օդանավերի համար բաց են բոլոր ճանապարհները: Ընկերությունները, որոնք զբաղվում են առևտրային ավիացիայով, քիչ չեն, ինչի հաշվին էլ ձևավորվել է առողջ մրցակցություն, բարելավվում է ծառայությունների որակը, իսկ գինը դարձել է հասանելի «միջին խավի» համար:

Եվ խնդրում եմ նկատի ունենալ, ոչ մի պատահար և վթար չի եղել: Խստորեն հետևում ենք ավիացիոն բոլոր օրենքներին: Կարծում եմ, որ Ռուսաստանում նույնպես կգտնվեն քչերը, ովքեր կցանկանան վտանգի ենթարկել իրենց կյանքը կամ նման խախտումների համար քրեական պատասխանատվության ենթարկվել: Փոքր ավիացիայի զարգացումը շատ օգտակար կլիներ ռուս գործարարների համար: Թեթև ինքնաթիռի կամ ուղղաթիռի վարձակալությունը ավելի էժան է, քան միջին հեռավորության թռիչքների համար նախատեսված օդանավինը, ընդ որում առաջինը կարող է լուծել շատ տարբեր խնդիրներ. մարդկանց տեղափոխել, ձեռնարկություն վերահսկել, բեռներ տեղափոխել և միևնույն ժամանակ ոչ մեկից կախում չունենալ. անհրաժե՞շտ է, զանգահարում եք և ճանապարհ ընկնում, ինչպես տաքսիի դեպքում:

– Ասացեք, իսկ ինչպե՞ս են Ռուսաստանում մասնավոր ինքնաթիռների գնման հետ կապված գործերը: Դուք նաև դրանց վաճառքով եք զբաղվում, այնպես չէ՞:

– Այո, զբաղվում ենք: Սակայն Ռուսաստանում հազվադեպ են մասնավոր ինքնաթիռներ գնում: Եվ գրեթե բոլորը օգտագործված մոդելներ են ձեռք բերում: Սակայն շահավետ առաջարկները շուկայում շատ են: Ներկայումս դրանք գերազանցում են պահանջարկը, ուստի նոր ջեթեր պատվիրելը շահավետ չէ:

Օդանավեր հիմնականում գնում են խոշոր ձեռնարկությունների համար, հետո վարձում են կառավարող ընկերություն և տալիս են դրանք վարձակալությամբ, ինչը թույլ է տալիս ծածկել շահագործման ծախսերը: Քանի որ թռչում են հիմնականում աշխատողները, սեփականատերերը օդանավի ձեռքբերման ժամանակ շատ չեն հետաքրքրվում դրա վիճակով, կարևոր է, որ թռիչքի բնութագրերը լավ լինեն, օդանավը՝ հուսալի և անվտանգ, իսկ թե այն նոր է, թե ոչ, ոչ ոքի չի հետաքրքրում:

Смотрите также:  Более 40 тысяч частных самолетов в США уже оснащены системой ADS-B Out

– Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Եվրոպայում:

– Նույնն է, բայց ընդհանուր առմամբ այստեղ վաճառքը ավելի շատ է: Նույն պատճառներով, հիմնականում ձեռք են բերում ինքնաթիռներ, որոնք արդեն ունեն թռիչքային պատմություն: Ինչ վերաբերվում է նորերին, ապա վերջին ժամանակաշրջանում զգալիորեն ուժեղացել է տենդենցը կառուցել դրանք «զրոյից»՝ անհատական պատվերով: Հատկապես այս տարի նման զանգերի թիվը զգալիորեն ավելացել է, կարծես այս շուկան սկսել է արագորեն թափ հավաքել:

– Ինչու՞: Չէ որ դա, հավանաբար, ժամանակատար և թանկ է:

– Այո, ժամանակատար է: Բայց ահա գնի մեջ կարելի է շահել, քան եթե պատվիրեիք ավիագործարանից, օրինակ, վաղուց գոյություն ունեցող Bombardier Challenger մոդելը: Տեխնոլոգիաները արագորեն կատարելագործվում են, ստեղծվում են ավելի էժան նյութեր: Ստեղծման ընթացքում հաշվի է առնվում ապագա ջեթի էկոլոգիականությունը, քանի որ ամեն տարի շրջակա միջավայրի աղտոտման համար ավելի հաճախ ու շատ են տուգանում: Ինքնաթիռ նախագծելը և կառուցելը հեշտ է դարձել, հատկապես, եթե խոսքը վերաբերվում է փոքր օդանավերին:

Բացի այդ, ապագա սեփականատերի համար կարևոր է, որ ինքնաթիռը ստեղծվի հենց իր համար՝ հաշվի առնելով իր բոլոր ցանկությունները: Եվ որպեսզի անվտանգության համակարգերը լինեն ամենաժամանակակիցները, դրանք ամեն օր թարմացվում են: Ահա և ստացվում է, որ «զրոյից» նախագիծը ավելի շատ առավելություններ ունի, քան պատրաստի նոր տարբերակը: Ժամանակային ծախսերը նույնպես այդքան մեծ չեն, ինչպես թվում են, քանզի հայտնի արտադրողների մոտ պատվերները գրանցվում են նախապես մի քանի տարի առաջ: Իսկ ամենաարագ տարբերակը, դա, իհարկե, օգտագործված ինքնաթիռ գնելն է, Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դա նույնպես տարածված է::

itogi 3 - 2018 թվականին մասնավոր ավիացիան Ռուսաստանում, կա՞ն արդյոք փոփոխություններ դեպի լավը:

– Էլ ի՞նչ կասեիք Ռուսաստանի մասին: Ի՞նչն է խանգարում գործարար ավիացիային արագ զարգանալ, բացի տնտեսության լճացումից կամ ավիացիոն օրենսդրության առանձնահատկություններից:

– Այս գործոնները ամենակարևորներն են: Բայց ես կավելացնեի նաև օդանավակայանների հանգամանքը: Գործարար մարդիկ հաճախ են փնտրում ոչ ստանդարտ լուծումներ, նրանց անհրաժեշտ են օդանավակայաններ այն վայրերում, որտեղ դրանք գոյություն չունեն: Ռուսաստանում կան շատ օդանավակայաններ, որոնք գտնվում են ամխիթար վիճակում:

Այնպիսի հասկացություն, ինչպիսին է օդանավակայան մասնավոր ինքնաթիռների համար գոյություն չունի և հավանաբար չի էլ լինի: Նույնիսկ գործող օդանավակայանները հազվադեպ են ունենում օդանավերի սպասարկման համար անհրաժեշտ մինիմումը. սպասարկման կենտրոններ, լիցքավորման կոմպլեքսներ … Եվ պարզապես ավիահանգույցները բավարար չեն, որպեսզի նոր երթուղիներ մշակվեն: Ահա ԱՄՆ-ում կա 15 հազար օդանավակայան, Բրազիլիայում` 4 հազար, իսկ Ռուսաստանում` հազարից մի քիչ ավել: Թվում է, թե շատ է, բայց դրանց կեսը չի շահագործվում, վերակառուցման կարիք ունեն: Եվ սա, ի դեպ, պատճառներից մեկն է, թե ինչու է այդքան դժվար զարգացնել փոքր ավիացիան: Դոմոդեդովոյում չէ, որ պետք է թեթև ինքնաթիռները վայրէջք կատարեն:

– Եկեք վերադառնանք Ձեր ընկերությանը: Ինչո՞վ նաև հիշվեց այս տարին:

– Մեր հիմնական ձեռքբերումը, որը եղավ 2018-ի նոյեմբերին, դա Wyvern Ltd կազմակերպությանն անդամակցելն էր, որը առաջատար է ճանաչվել գործարար ավիացիայի աուդիտի ոլորտում: Այս առումով մենք առաջինն ենք, ով նման հեղինակավոր անդամակցություն է ձեռք բերել ոչ միայն Ֆրանսիայում, այլև Եվրամիությունում: Քանզի համագործակցությունը ՎԻՎԵՐՆԻ հետ նշանակում է Wingman բարձր ստանդարտների պահպանում և երաշխավորում է մեր հաճախորդներին անվտանգ չվերթներ:
Բացի այդ, շարունակում է ակտիվորեն գործել ինքնաթիռի առցանց փնտրման և ընտրության մեր առանձնահատուկ համակարգը, երբ հաճախորդը կարող է ինքնուրույն որոշել, թե որ մոդելն է իրեն հարմար և ամրագրել թռիչքը մեր կայքի միջոցով: Այսօրվա հաճախորդների համար շատ կարևոր է ձեռքի տակ ունենալ բոլոր ժամանակակից տեղեկատվական միջոցները, և մենք նրանց տալիս ենք նման հնարավորություն. բիզնես-ջեթի վարձակալության գործարքը ամբողջովին թափանցիկ է ստացվում: «Ինքնուրույն» պատվերների քանակը աճում է: Կան նաև այլ օգտակար ինտերնետ-ծառայություններ, օրինակ, մեր կայքի միջոցով հեշտ է հետևել, թե որտեղ է ներկա պահին գտնվում անհրաժեշտ օդանավը, ճանապարհի որ կետում է այն: Կամ արագ ստուգել արդյոք կան Empty Legs ինքնաթիռներ անհրաժեշտ երթուղով:
Բացի այդ, մեր ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր բժշկական ավիացիայի ոլորտում …

– Դա, երբ հիվանդին տրամադրվում է հատուկ ինքնաթիռ հիվանդասենյակով:

– Այո, ճիշտ է: Այս տարի նկատելի էր այս ոլորտում մեր ծառայությունների պատվերների նվազման տենդենց: Մենք գտնում ենք ոչ միայն անհրաժեշտ օդանավը, այլև կազմակերպում ենք բուժման ամբողջ գործընթացը. կնքում ենք պայմանագիր հիվանդանոցի հետ, իրականցնում ենք փոխադրումը ամբողջությամբ, այդ թվում ցամաքային տրանսպորտով, վարձակալում ենք բնակարան վերականգման համար, վարձում ենք սպասարկող անձնակազմ: Հաճախ այս տարբերակից օգտվում են կանայք, ովքեր մեկնում են արտասահման ծննդաբերելու համար:

Смотрите также:  Аэропорту «Магас» присвоят статус международного

Այս տարի բժշկական փոխադրումներ պատվիրվել են գլխավորապես Եվրոպայի ներսում, և դա վերբերվում էր միայն հատուկ օդանավերի և բժշկական անձնակազմի տրամադրմանը: Դա հասկանալի է. օտարերկրացու համար դժվար է կողմնորոշվել օտար երկրում, անհրաժեշտ է օգնական ցանկացած հարցով, իսկ տեղացիները նման դժվարություններ չունեն:
Այս տարի մենք ծրագրել էինք հատուկ ուշադրություն դարձնել նաև բեռնափոխադրումներին և առաքման ծառայությունների խթանմանը: Դրանով և զբաղվում էինք, մի քանի հաջող պայմանագրեր կնքեցինք, և պատրաստվում ենք այս ուղղությամբ հետագայում ևս ակտիվորեն աշխատել: Ապրանքների, մթերքների, փաստաթղթերի օդային փոխադրումները ակտուալ են բոլոր ժամանակներում և երկրներում: Մեր խնդիրն է, հաճախորդների համար ապահովել համագործակցության ավելի բարենպաստ պայմաններ, քան մյուս ընկերությունների մոտ է: Եվ երբեմն անհրաժեշտ է պարզապես տեղեկացնել, որ AVIAV TM (Cofrance SARL)-ն այս ուղղությամբ նույնպես աշխատում է, քանզի գործարար ավիացիան շատերի մոտ ասոցացվում է միայն հատուկ հարմարավետ պայմաններում ուղևորափոխադրումների հետ:

– Բեռնատար ինքնաթիռները սովորաբար հսկայական են պատկերացնում…

– Բայց միշտ չէ, որ ապրանքների համար խոշոր ինքնաթիռներ են պահանջվում: Հաճախ բավարար է ուղևորների համար նախատեսված սովորական ջեթը: Պարզապես այնտեղ հատուկ պայմաններ են ստեղծվում, որպեսզի ապրանքները, մթերքները կամ, օրինակ, կենդանիները գտնվեն իրենց հարմար միջավայրում:

– Այս տարի եղե՞լ է այնպիսի բան, որը Ձեզ շատ է զարմացրել:

– Շատ զարմացնող՝ ոչ, բայց անակնկալը էր, որ, օրինակ, կոմբինացված ճանապարհորդությունները սկսել են պահանջարկ վայելել: Դա երբ մենք ոչ միայն տրամադրում ենք ինքնաթիռ, այլև կազմակերպում ենք բարդ փոխադրումներ. օրինակ, հաճախորդը օդանավով ժամանում է Նիցցա, այնտեղից նրան վերցնում է ուղղաթիռը, հասցնում է զբոսանավ, զբոսանավը ժամանում է Սարդինիա, այնտեղ հաճախորդին է սպասում լիմուզինը, ապա նորից զբոսանավը Կորֆույում, իսկ այնտեղ չգիտես ինչու հաճախորդին հարկավոր է մոտոցիկլ և ձիերով կառք… Գտնվեցին նման անսովոր ճանապարհորդությունների սիրահարներ և նրանք ավելի շատ էին, քան մենք կարծում էինք: Իրականում, նման ոչ սովորական փոխադրում կազմակերպելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ այն հաճախորդները, որոնց դա անհրաժեշտ է շատ ապահովված մարդիկ են և նրանց անհրաժեշտ է, որպեսզի ամեն ինչ կատարյալ լինի և լրացուցիչ մեկ րոպե անգամ չսպասեն: Իրավիճակը բարդ է նրանով, որ պատրաստի լուծումներ չկան. յուրաքանչյուր պատվերը անհատական է: Բայց ոչինչ, հաղթահարում ենք:

– Արդեն ունե՞ք ծրագրեր հաջորդ տարվա համար:

– Իհարկե, ծրագրերը շատ են: Բիզնես ավիացիայի հնարավորությունները անվերջ են, անհրաժեշտ է այս միտքը հասցնել մեր հաճախորդներին և դարձնել ծառայությունները ավելի հասանելի: Ծրագրում ենք ստեղծել նոր ինտերնետ-ծառայություններ, ոչ սովորական մրցակցային առաջարկներ, բացել մի քանի լրացուցիչ գրասենյակներ, փնտրել օգտակար գործընկերներ, կազմակերպել առանձին մասնագետների ուսուցումը և միջազգային ատեստավորումը, ստեղծել զեղչերի ավտոմատացված համակարգ: Մեզ համար կարևոր է նաև հաջողությամբ ավարտել սկսած նախագծերը, նոր գործարքներ կնքել, շարունակել առկա հաճախորդներին բարձրորակ սպասարկման տրամադրումը, խթանել և զարգացնել բոլոր հիմնական ուղղությունները: Այս ամենի հետևում հսկայական աշխատանք և ջանքեր են, ինչը բնորոշ է ցանկացած կայուն և առաջադեմ ընկերությանը:

itogi 4 - 2018 թվականին մասնավոր ավիացիան Ռուսաստանում, կա՞ն արդյոք փոփոխություններ դեպի լավը:

– Շարունակելու՞ եք արդյոք գործարար ավիացիայի ծառայությունների խթանումը Ռուսաստանում, թե՞ ավելի լավ ժամանակների եք սպասելու:

– Շարունակելու ենք անպայման: Ռուսաստանը եղել և լինելու է մեր առաջնահերթ ուղղություններից մեկը: Մենք կփորձենք անել այնպես, որ մասնավոր ինքնաթիռները դառնան ավելի հասանելի և օգնեն ռուս գործարարներին, գիտության և հասարակական գործիչներին լուծելու իսկապես կարևոր խնդիրներ:
Զրույցը վարեց անկախ լրագրող Նիկոլայ Դանիլովը: